Պրիմորյեի երկրամասում թռիչքի ժամաբնակ կորել է Eurocopter ուղղաթիռը, հայտնում է "ՌԻԱ Նովոստին» վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ ծառայություններում իր աղբյուրը։
Աղբյուրի տվյալներով, ուղղաթիռը «թռչում էր Բեզվերխովո բնակավայրից Օզերնիե Կլյուչի, ու սահմանված ժամին կապ չի հաստատել»։
Աղբյուրը հավելել է, որ ուղղաթիռում մեկ մարդ կար։
Պրիմորյեի երկրամասի ճգնաժամային իրավիճակների վարչության հերթապահը հայտնել է, որ ռեգիոնի օպերատիվ ծառայությունների ուժերը մեկնել են այն վայր, որտեղ աշխատել էր վթարային փարոսը։





























