ՌԴ Պրիմորիեի երկրամասում գտել են անհետացած Eurocopter ուղղաթիռն ու օդաչուի մարմինը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները:
«Գտել ենք ուղղաթիռը եւ օդաչուին, որը կենդանության նշաններ ցույց չի տալիս»,- ասել է նա:
Eurocopter ուղղաթիռը, որը պատկանում էր ավիացիոն մարզական ակումբին, թռիչք էր իրականացնում Օզյորնիե Կլյուչի-Բեզվերխովո-Օզյորնիե Կլյուչի երթուղով: Պլանավորված վայրէջքի ժամին օդաչուն կապի դուրս չէր եկել:





























