Նիգերի նախագահ 64-ամյա Մուհամադու Իսսուֆուն երկրորդ անգամ ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: Մայրաքաղաք Նիամեում կայացած երդմնակալության արարողությանը ներկա են եղել օտարերկրյա հյուրեր, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Իսսուֆուն երդվել է Ղուրանի վրա եւ կարճ ճառ կարդացել. «Մարտի 20-ին ժողովուրդն արեց իր ընտրությունը եւ երկրորդ անգամ հաստատեց իմ նկատմամբ ունեցած վստահությունը»,- ասել է նա:
Նախագահը նաեւ նշել է ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը:
«Ահաբեկչությունը բացարձակ չարիք է: Քանի դեռ Մալիի հյուսիսում չի ոչնչացվել ահաբեկչությունը, Լիբիայում վերջ չի դրվել քաոսին, հանգիստ ապրել չի ստացվի»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Իսսուֆուն հաղթանակ էր տարել մարտի 20-ին՝ ընտրությունների երկրորդ փուլում:




























