Air France ավիաընկերության Ամստերդամ-Էր-Ռիյադ չվերթի ինքնաթիռը՝ 193 ուղեւորներով հարկադիր վայրէջք է կատարել Եգիպտոսի մայրաքաղաքի օդանավակայանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Վայրէջքի պատճառը տեխնիկական անսարքություններն են եղել։ Օդանավակայանի մասնագետները կարգավորել են առաջացած անսարքությունները, եւ ինքնաթիռն առաջիկա ժամերին կմենկի Էր-Ռիյադ։





























