Ռիո դե Ժանեյրոյում հանցագործների հետ ոստիկանության փոխհհրաձգության հետեւանքով 5 մարդ է զոհվել: Globo հեռուստաալիքի հաղորդմամբ, միջադեպը տեղի է ունեցել քաղաքի անապահով թաղամասերից մեկում՝ Ակարիում:

Ըստ ՏԱՍՍ-ի, իրավապահները հաղորդել են, որ բոլոր զոհվածները հանցավոր խմբավորման անդամներ են, որոնք դիմադրություն են ցուցաբերել ոստիկաններին: Փոխհրաձգությունը սկսվել է, երբ իրավապահները ժամանել են թաղամաս՝ թմրանյութերի վաճառքին մասնակցության կասկածանքով տեղի բնակիչներից մեկին ձերբակալելու համար:

Միաժամանակ, միջադեպի ականատեսները դիմել են իրավապաշտպաններին՝ խնդրելով սեփական հետաքննությունն անցկացնել: Նրանք ոստիկաններին մեղադրում են իրավասությունները գերազանցելու մեջ եւ պնդում, որ սպանվածներն ապօրինի որեւէ գործունեություն չէին ծավալում: Ոստիկաններն իրենց հերթին հայտարարել են, որ զենք են կիրառել բացառապես ինքնապաշտպանության նպատակով: