Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով զոհված զինծառայողների լուսանկարներ:

Կրտսեր սերժանտ Վրեժ Վարդանի Սարգսյանը 26 տարեկան էր, Զինված ուժերում ծառայում էր 2013թ.-ից: Զոհված զինծառայողի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ վաղը 13:00-ին Գեղարքունիքի մարզ, Փոքր Մասրիկ գյուղում:

 

Շարքային Հարություն Հովհաննես Աբրահամյանը 31 տարեկան էր, Զինված ուժերում ծառայում էր 2013թ.-ից: Զոհված զինծառայողի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ վաղը 13:00-ին Գեղարքունիքի մարզի Արեգունի համայնքում:

 

Շարքային Քյարամ Քալալի Սլոյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2014թ.-ին: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 12:00-ին Արագածոտնի մարզ Արտաշավանի սգո սրահում:

 

Շարքային Աղասի Սարմենի Ասատրյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2014թ.-ին: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 13:00-ին Մասիս քաղաքի Կայարանի ակումբում:

 

Ավագ լեյտենանտ Մերուժան Արթուրի Ստեփանյանը 23 տարեկան էր, Զինված ուժերում ծառայում էր 2009թ.-ից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 14:00-ին Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում:

 

Կրտսեր սերժանտ Ռուբեն Աշոտի Իսկանդարյանը 23 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2014թ.-ին: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 13:00-ին Երեւանի Արգավանդի խճուղու սգո սրահում:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հրապարակել էր եւս 10 զոհված զինծառայողի տվյալներ

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ից գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Պարբերաբար կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սրանք ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։