Անգլիայում գյուղատնտեսական հողերի գները 2008-ի ֆինանսական ճգնաժամի ժամանակներից ի վեր ամենամեծ անկումն են ապրում, գրում է  Gazeta-ն` վկայակոչելով  The Financial Times-ին:

Դրա պատճառը ներդրողների մտավախություններն են, որ եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից, ֆերմերական տնտեսությունները կկորցնեն սուբսիդավորումը: Անշարժ գույքի Knight Frank գործակալությունը այս տարվա առաջին երեք ամսվա ընթացքում 3 տոկոս անկում է արձանագրել, ինչը 2008-ի վերջից ի վեր եռամսյակային ամենամեծ անկումն է: Գործակալությունում նշում են, որ չնայած այն բանին, որ վերջին տասնամյակի ընթացքում  ֆերմերական հողերի գինը Մեծ Բրիտանիայում աճել է միջինը 180 տոկոսով, վերջին շրջանում գործարքների թիվը նվազել է Մեծ Բրիտանիայի եվրոպական ապագայի վերաբերյալ անորոշության պատճառով: