Եթե իշխանությունն ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահությունն է ուզում, թող հրապարակի քվեարկածների ցուցակները։ Այս մասին ապրիլի 9-ին՝ ՀՀ խորհրդարանում 4+ 4+ 4  ձեւաչափով քննարկման ժամանակ, ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Ակնհայտ է, որ հարցը ոչ այնքան իրավական դաշտում է, որքան հանրային։ Կարելի է տասնյակ երկրների օրինակներ բերել, որտեղ այդ ցուցակները չեն հրապարակվում։ Սակայն հարցն այստեղ ոչ այնքան իրավաբանների կամ քաղաքագետների համար է, որքան հասարակ մարդկանց։ Եթե ամեն մարդ կարող է ստուգել այդ ցուցակում իրեն եւ իր հարազատներին եւ համոզվի, որ նրանց փոխարեն ուրիշ մեկը չի քվեարկել, ապա վստահությունն ընտրությունների նկատմամբ կաճի, ընդգծել է Մանուկյանը։