Ընտրական օրենսգրքում կարելի է նախատեսել սեփական քվեարկության փաստը էլեկտրոնային համակարգով ստուգելու հնարավորությունը։ Այս մասին ապրիլի 9-ին՝ խորհրդարանում ԸՕ նախագծի շուրջ 4+ 4+ 4 ձեւաչափով քննարկումների ժամանակ, ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։

Համապատասխան կայքում քաղաքացին կարող է գրել ID քարտի ծածկագիրը եւ տեսնել, թե իր փոխարեն մեկը քվեարկել է, թե ոչ։

Դրան ի պատասխան՝ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշել է, որ ամեն մեկի համար չէ դա էական: Դժվար թե Հայաստանում 20 տարի չապրած մարդը մտահոգվի թափանցիկ ընտրությունների մասին: