Արգենտինայի դաշնային դատախազ Գիլյերմո Մարիխուանը փողերի լվացման գործով մեղադրանք է առաջադրել երկրի նախկին նախագահ Քրիստինե Ֆերնանդես դե Քիրշներին, հայտնում է «Ռոյթերը»:
Գործակալության տվյալներով, գործը բացելու մասին որոշումը կայացվել է այն բանից հետո,երբ դրա ֆիգուրանտներից մեկը՝ Լեոնարդո Ֆարինյան հարցաքննության ժամանակ խոստովանական ցուցմունք է տվել, հայտնելով նաեւ խաբեբայությանը նախկին նախագահ Ֆերնանդեսի ու նրա ամուսնու, նաեւ պլանավորման նախկին նախարար Խուլիո դե Վիդոյի մասնակցության մասին:
Նախորդ երեքշաբթի այդ նույն գործով հարցաքննության համար ձերբակալվել է գործարար Լասարո Բաեսը, որը նույնպես սերտ կապեր ունի Արգենտինայի նախկին նախագահի ընտանիքի հետ:




























