Սաուդյան Արաբիայի շարիաթական դատարանը չեղարկել է ամուսնությունը 84-ամյա ծերունու եւ 15-ամյա աղջկա միջեւ՝ այն հանարելով անօրինական։

Gulfnews-ի տվյալներով, Ջազանի շրջանի շարիաթական դատարանը նույնիսկ դաստիարակչական  տուգանք է կիրառել նման ամուսնության համար, նաեւ կոչ է արել ավելի ուշադիր լինել նման զույգերի հանդեպ, որպեսզի նման դեպքերում չխախտվիընտանեկան հարցերում  իսլամական էթիկան։

Սաուդյան Արաբիայի իրավապահ մարմինները հետաքրքրվել են անհավասար ամուսնությամբ այն բանից հետո, երբ ծեր «նորապսակը» դիմել է բողոքով, որ իր երիտասարդ կինը հրաժարվում է կատարել իր ամուսնական պարտականությունները։ Գործը հասել է դատարան, որն, ի վերջո, չեղարկել է ամուսնությունը՝ ազատելով աղջկան բռնի ամուսնական կապանքներից։
Միաժամանակ, հետաքննության ժամանակ պարզվել է, որ նման ամուսնությանը նպաստել է աղջկա՝ հոգեկան խանգարումներ ունեցող հայրը, որը պարզապես վաճառել է դստերը 84-ամյա փեսացուին։