Բենջամին եւ Էրիկ Ալտշուլերներն ԱՄՆ-ից ցույց են տվել, որ բաբելոնացիները (շումերներ եւ աքքադացիներ) հնդիկներից ու հույներից հազար տարի առաջ են կարողացել ապացուցել երկու քառակուսի արմատի թվի իռացիոնալությունը:
Այդ փաստի ապացույցը համարվում է Հին Հունաստանի մաթեմատիկայի խոշոր ձեռքբերումներից մեկը (մ.թ.ա. 570-495 թթ): Հնդիկ մաթեմատիկոսները հույներից 150-200 տարի առաջ են կարողացել ապացուցել 2 եւ 21 քառակուսի արմատի թվերի իռացիոնալությունը:
Ալտշուլերների հետազոտությունը ցույց է տվել, որ Բաբելոնի իմաստունները արդեն մ.թ.ա. 1800-1600 թվականներին են ձեռքի տակ ունեցել մեթոդներ, որոնք թույլ են վտել ապացուցել այդ թվերի իռացիոնալությունը: Նմա եզրակացության հեղինակները եկել են հետազոտելով YBC 7289 եւ BM 15285 կավե աղյուսակները:





























