Մեծ Բրիտանիայի սահմանային հսկողության եւ միգրացիայի ծառայությունը երեք տարվա ընթացքում հետեւել է փախստականներին նրանց գաղտնալսող սարքերի, համակարգիչների եւ սմարթֆոնների օգնությամբ, գրում է The Independent-ը։
2013-ից սկսած՝ Մեծ Բրիտանիայի միգրացիոն ծառայության աշխատակիցները մասնավոր սեփականություն ներթափանցելու իրավունք էին ստացել, այդ թվում՝ հատուկ սարքավորումների միջոցով։ Դա թույլ է տվել ներգաղթյալների տներում, մեքենաներում եւ ժամանակավոր ապաստաններում գաղտնալսող սարքեր տեղադրել։ Դա նաեւ իրավունք է տվել կոտրել նրանց համակարգիչներն ու հեռախոսները։
Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն հայտնում է, որ այդ փաստաթուղթը թույլ է տալիս խստացնել անվտանգության միջոցները։





























