Ավստրալիայում նոր բարեգործական վիճակախաղ է հայտնվել` Weather Lottery, որում կարող են հաղթել երկրի` եղանակը կռահած քաղաքացիները: Գլխավոր մրցանակը 1 մլն ավստրալական դոլար է կազմում (ավելի քան 755 հազար ԱՄՆ դոլար), հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Mashable-ին:
Weather Lottery-ի ամսական առցանց բաժանորդագրությունը մասնակցի համար 25 ավստրալական դոլար կարժենա (գրեթե 19 դոլար):
Կանոնների համաձայն, ամեն շաբաթ պետք է օրերից մեկի համար յոթ թիվ ընտրել (զրոյից ինը): Դրանք կհամեմատվեն Ավստրալիայի բոլոր խոշոր քաղաքներում կեսօրին արձանագրված ջերմաստիճանի հետ` տասնորդականի ստորակետից հետո:
Օրինակ, եթե Սիդնեյում ջերմաչափի սյունակը տաքացել է մինչեւ +30,6 ըստ Ցելսիուսի, հաղթած թիվը 6-ն է:
Ինչպես պատմել են վիճակախաղի կազմակերպիչները, նրանք եղանակն են ընտրել, որովհետեւ ամբողջ երկիրը «տարված է » դրանով:





























