Իսրայելցի հնագետները գտել են ապակեգործական արհեստանոցների մնացորդները, որոնց արտադրանքն ավելի քան մեկուկես հազարամյակ առաջ արտահանվում էր անտիկ աշխարհում։ Այս մասին հայտնել է Իսրայելի հնությունների վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գիտնականներին քաջ հայտնի է «հուդայական ապակին», որից պատրաստված արտադրանքները գտել էին Եվրոպայում եւ հանել Միջերկրական ծովի հատակից։ Սակայն մինչեւ հիմա հետազոտողները չէին կարողանում հստակ նշել վայրը, որտեղ այն արտադրվում էր։ Երկարաժամկետ բացահայտումն արվել է Հայֆա քաղաքացի Բեյթ Շեանու տանող երկաթուղին գցելու ժամանակ։

«Հռոմեացի կայսր Դիոկրետիանոսի՝ 4-րդ դարի հրովարտակով կարգավորվում էին հուդայական եւ ալեքսանդրիական ապակիների գները։ Հուդայականը բաց կանաչ գույնի էր եւ ավելի էժան արժեր։ Հարցականի տակ էր, թե որտեղ են եղել հուդայական ապակու արտադրության կենտրոնները»,- ասել են Իսրայելի հնությունների վարչությունից։

Բացակայող օղակը եղել է Քարմել լեռան ստորոտին հայտնաբերած վառարանների նմուշները։ Գտածոն, ըստ գիտնականների, 1.6 հազար տարվա վաղեմություն ունի։