Մալայզիացի շինարարները Պենանգ կղզում հսկայական ցանցավոր պիթոն են հայտնաբերել, որը հավակնում է համարվել աշխարհի ամենաերկար օձը՝ առաջ անցնելով Գինեսի գրքի ռեկորդակրից, գրում է Straits Times-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ պիթոնի երկարությունը առնվազն 7.5 մ է, որոշ տեղեկություններով՝ 8 մ։ Բանվորները օձին գտել էին շինհրապարակից ոչ հեռու՝ ծառի տակ։ Նրանք դիմել էին քաղաքացիական պաշտպանության ծառայությանը, որի աշխատակիցները ժամանել էին դեպքի վայր՝ օձին բռնելու։ Star պարբերականի  տեղեկություններով՝ օձը կշռում է 250 կգ։

Գինեսի ռեկորդների գրքի ներկայիս ամենաերկար օձը Մեդուզա մականուն սողուն է, որն ապրում է ԱՄՆ Միսսուրի նահանգում։ Օձն ունի 7.67 մ երկարություն եւ 158.8 յգ քաշ։ Մեդուզային ռեկորդը գերազանցելու համար պիթոնին պետք է զննեն Գինեսի ռեկորդների գրքի փորձագետները։