«Վամպիրի օրագիրը» սերիալի ութերորդ եթերաշրջանը կդառնա վերջինը: Գլխավոր դերակատարի՝ Են Սոմերհոլդերի խոքով ութերորդ եթերաշրջանը որոշվել է նկարահանել սյուժեն տրամաբանական ավարտին հասցնելու համար: Առայժմ նախագծի պրոդյուսերները ոչինչ չեն հայտնել դրա հետագա ճակատագրի մասին:
Դերասանուհի Կատերինա Գրեհեմը, գլխավոր դերերից մեկի դերակատարուհին, հայտարարել է, որ ութերորդ եթերաշրջանից հետո այլեւս չի նկարահանվի, հայտնում է RuNews24–ը:
Հեռուստասերիալի վարկանիշը սկսել է նվազել գլխավոր դեկատարարուհու՝ Նինա Դոբրեւի հեռանալուց հետո. Նա հրաժարվել էր երկարացնել աշխատանքային պայմանագիրը ու չէր մասնակցել յոթերորդ եթերաշրջանին:
Հիշեցնենք, որ «Վամպիրի օրագիրը» հեռուստասերիալը ցուցադրվում է 2009-ից: Դրա գործողությունները կատարվում են Վիրջինիա նահանգի հորինված քաղաքում, որտեղ տարբեր տեսակի գերբնական երեւույթներ են նկատվում:





























