Ֆլորիդայի նահանգի գիտնականները հետազոտություն են անցկացրել եւ պարզել, թե ինչու են որոշ հմայիչ կանայք եւ տղամարդիկ շարունակում միայնակ մնալ։
Գիտնականներն ուսումնասիրել են 6 անկախ հետազոտության արդյունքներն այն մասին, թե ինչու են կանայք կամ տղամարդիկ լքում այս կամ այն զուգընկերոջը։ Արդյունքում պարզվել է, որ արտաքին հմայքը կյանքի ուղեկցի ընտրության հարցում գլխավոր գործոնը չէ։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ կան մի շարք պատճառներ, թե ինչու մարդիկ չեն ցանկանում լինել հմայիչ զուգընկերոջ կողքին։ Այդ պատճառների թվում են տարբեր կրոնական հայացքները, ցածր սոցիալական կարգավիճակը եւ անառողջ կենսակերպը կամ վատ բնավորությունը։
Գիտնականների կարծիքով զուգընկերոջ ընտրության հարցում մարդ ավելի շատ ուշադրություն է դարձնում թերություններին, քան առավելություններին։ Դա, ըստ գիտնականների, պայմանավորված է այն հանգամանքով, որ էվոլյուցիայի ընթացքում մարդը սովորել է ամեն ինչի մեջ կասկածելի եւ բացասական բաներ երեւույթներ փնտրել, ինչն օգնել է ողջ մնալ գոյության կռվում։





























