Swarovski ընկերությունը տան համար ապրանքներ կթողարկի: Fashionmag -ը հայտնում է, որ խոսքը աքսեսուարների, արվեստի նմուշների ու տան ներքին հարդարանքի պարագաների շարքի մասին է: Հավաքածուի հիմնական բնորոշ գիծն է լինելու բյուրեղների առկայությունը, որոնք դիզայնի մեջ օգտագործվելու են թե առանձին, թե մարմարի, մետաղի ու խեժի հետ համադրությամբ, փոխանցում է Lenta–ն:

Հավաքածուն ստացել է Atelier Swarovski Home անվանումը: Հավաքածուն վաճառքում կհայտնվի աշնանը: Գները տատանվում են 150 եվրոյից մինչեւ 20 հազար եվրո:

Ավստրիական Swarovski ընկերությունը ստեղծվել է 1895–ին: Այն մասնագիտացած է բյուրեղից զարդերի ու արհեստական ու բնական թանկարժեք քարերի հղկման գործով: