Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը առաջարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը անցկացնել Մինսկում, համատեղելով այն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հանդիպման հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Առաջարկում եմ մեր աշնանային հանդիպումը Մինսկում անցկացնել, համատեղելով այն ԱՊԿ կառավարությունների ղեկավարների խորհրդի հետ»,- ասել է Կոբյակովը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ:
Ընդ որում նա չի բացառել, որ այս ժամանակահատվածում կարող են հանդիպումների մասին այլ առաջարկներ լինել:
ԵՏՄ անդամ երկրների վարչապետների խորհրդի նիստի օրակարգը ներառում է Եվրասիական տնտեսական ինտեգրման խորացման առաջնային խնդիրներ:
Ի սկզբանե նիստը ծրագրված էր Երեւանում ապրիլի 7-8-ը: Սակայն այն չեղարկվել է՝ ԵՏՄ-ում նախագահող Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի առաջարկով:




























