ԱՄՆ նախագահի թեկնածուի հավակնորդ Հիլարի Քլինթոնն իրեն պատասխանատու չի համարում այն քաոսի համար, որը տիրում է Լիբիայում ԱՄՆ-ի միջամտությունից հետո: Ամերիկայում նախագահական մրցապայքարի շրջանակում բանավեճերի ժամանակ նախկին պետքարտուղարը հայտնել է, որ իր երկիրը շատ է օգնել Լիբիայի ժողովրդին Քադաֆիի տապալումից հետո:
Քլինթոնը ԱՄՆ-ի ձեռքբերումն է համարել նաեւ այդ երկրում ընտրությունների անցկացման ապահովումը եւ քիմիական զենքի զինանոցի ոչնչացումը, հայտնում է ren.tv-ն:
«Լիբիացիները արժանի են ժողովրդավարության հնարավորության»,- ասել է Հիլարի Քլինթոնը: Քաղաքական գործիչը ընդունել է, որ ԱՄՆ-ի ոչ բոլոր մտահղացումներն են կյանքի կոչվել «մեր ջանքերին լիբիացիների դիմադրության» պատճառով:
Ավելի վաղ Լիբիայում իրավիճակի վերաբերյալ արտահայտվել էր Ամերիկայի նախագահ Բարաք Օբաման՝ ասելով, որ Լիբիայում հուզումների ավարտից հետո պատշաճ ծրագրերի բացակայությունը ամենամեծ սխալն էր:





























