Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կարծում է, որ Մակեդոնիայի ղեկավարությունը պետք է երկրում օրենքի գերակայություն ապահովի, հակառակ դեպքում ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ պետության ապագան վտանգի տակ է: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Եվրոպային կայուն Մակեդոնիա է պետք, որտեղ օրենքի գերակայություն է տիրում: Երկրի եվրատլանտյան ապագան վտանգի տակ է»,- գրել է Տուսկը: Նա իր գրառման մեջ Մակեդոնիան անվանել FYROM հապավմամբ՝ (Former Yugoslav Republic of Macedonia) Նախկին Հարավսլավիական Հանրապետություն Մակեդոնիա:
Տուսկը բացատրություններ չի տվել, թե նման նախազգուշացման պատճառն ինչ է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:





























