Ուկրաինայում մեկնարկել են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Ինչպես AnalitikaUA.net-ին հայտնել է ՈՒՀՄ-ի Ցեղասպանության հարցերով հատուկ կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը, Ուկրաինայում մեկնարկել են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:

Ապրիլի 14-ին Զապորոժյեում տեղի է ունեցել կլոր սեղան` «Հայոց ցեղասպանություն. Առանց մոռացության իրավունքի» թեմայով, որը կազմակերպել էր Զապորոժյեի մարզի Հայերի միությունը:

Կլոր սեղանին ներկա են եղել տեղի իշխանությունների, ազգային-մշակութային ընկերակցությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ: 

Դավթյանը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են նախանշված երկրի գրեթե բոլոր շրջաններում: 

ՈՒՀՄ-ի Ցեղասպանության հարցերով հատուկ կոմիտեից հայտնել են, որ նախատեսված են կլոր սեղաններ, ներկայացումներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ, ռեքվիեմ-երեկույթ եւ շատ այլ բաներ: 

Նախատեսված է նաեւ պաստառների, բիլբորդների եւ քաղաքային լույսերի տեղադրում: Ուկրաինայի մայրաքաղաքի եւ Պոլտավայի փողոցներում դրանք արդեն կան: