Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի գլխավոր դատախազի ժ.պ. Յուրի Սեւրուկից պահանջել է ազատել Օդեսայի մարզի դատախազ Նիկոլայ Ստոյանովին: Այս մասին Facebook-ում գրել է Պորոշենկոյի մամուլի խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն:

«Նախագահը գլխավոր դատախազի ժ.պ. Յուրի Սեւրուկին նամակ է գրել՝ խնդրելով Օդեսայի մարզի դատախազ Նիկոլայ Ստոյանովին  անհապաղ ազատել աշխատանքից: Նա ուշադրություն է դարձրել դատախազության մարմիններում «Իշխանության մաքրման մասին» օրենքի կատարման թերացումներին»,- գրել է Ցեգոլկոն: