Նիդեռլանդների խորհրդարանում ընդդիմությունն առաջարկել է չեղարկել ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրի վավերացումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Հարի վան Բոմելին:
«Համապատասխան առաջարկն ուղարկվել է չորեքշաբթի: Այն ստորագրել են բոլոր 10 ընդդիմադիր շարժումները: Հարցով քվեարկությունը կկայանա ապրիլի 19-ին»,- ասել է Բոմելը:





























