«Ուկրաինայում հասարակական-քաղաքական հայացքների դինամիկան» թեմայով հասարակական հարցման արդյունքում, որը Միջազգային վարկանիշային ինստիտուտի պատվերով իրականացրել է «Ռեյտինգ» սոցիոլոգիական խումբը, ուկրաինացիների   75 տոկոսը հավանություն չի տալիս նախագահ Պյոտր Պորոշենկոյի գործունեությանը,   88 տոկոսը` խորհրդարանի գործունեությանը, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը: 

Միաժամանակ, հարցման տվյալների համաձայն, Պորոշենկոյին հավանություն է տալիս հարցվածների 17 տոկոսը, պատասխանի առումով չի կողմնորոշվել 8 տոկոսը:

Միաժամանակ Արսենի Յացենյուկի գլխավորած կառավարության գործունեությանը հավանություն չի տվել հարցվածների  89 տոկոսը, 7 տոկոսն այն գոհացուցիչ է կոչել,  4 տոկոսը չի կողմնորոշվել: 

Գերագույն Ռադայի գործունեությանը հավանություն չի տվել հարցվածների   88 տոկոսը, հավանություն է տվել` 5 տոկոսը, չի կողմնորոշվել 6 տոկոսը:

Երկրի կարեւորագույն խնդիրների թվում հարցվածների 57 տոկոսը նշել է Դոնբասում ռազմական գործողությունները,  պետական մարմիններում կոռուպցիան` 45 տոկոսը, գործազրկությունը` 30 տոկոսը:

Նշվում է, որ հարցումն անցկացվել է Ուկրաինայի ամբողջ տարածքում (բացի ինքնահռչակ ԴԺՀ-ից եւ ԼԺՀ-ից): Ընդհանուր առմամբ հարցվել է 2,4 հազար մարդ` 18 տարեկանից սկսած: Թույլատրելի սխալը չի գերազանցում 2,0 տոկոսը: