ՀՀ Պաշտպանության նախարարությունում այսօր՝ ապրիլի 15-ին օտարերկրյա դեսպանատների ռազմական կցորդներին են ներկայացվել խոցված ադրբեջանական մարտական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հրապարակելով փաստաթղթերի լուսանկարները:
«Մարտական փաստաթղթերը մասնավորապես հիմնավորում են, որ տվյալ ուղղաթիռն իր ստորաբաժանման կազմով դեռ մի քանի օր առաջ Բաքվի շրջանից տեղափոխվել է առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր իր մարտական թռիչքների ընթացքում։ Ըստ էության սա վերջնական ապացույցն է, որ Ադրբեջանի կողմից կանխավ մշակվել է լայնածավալ ռազմագործողության պլան եւ այն չի եղել փոքր մասշտաբի»,- գրել է նա:































