Անհայտ անձինք ծխառումբեր են նետել Կիեւում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությանը:

«12-15 հոգուց բաղկացած խումբն այսօր ծխառումբեր է նետել Կիեւում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության վրա: Նրանք անվադողեր էին բերել, որպեսզի վառեն, սակայն հետո ցրվել էին»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
Ցուցարարները կարգախոսեր են վանկարկել՝ պահանջելով ազատել Նադեժդա Սավչենկոյին: