Մոսկվան մտահոգված է Եվրոպայում միջուկային ավիառումբեր տեղակայելու ԱՄՆ մտադրությունների կապակցությամբ: Մոսկվան կարծում է, որ դա խոսում է այն մասին, որ Վաշինգթոնը մտադիր է վերադառնալ միջուկային պատերազմի սահմանին հավասարակշռության պրակտիկային, ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ապրիլի 12-ին ԱՄՆ Պետդեպը հրապարակել է Կոնգրեսին ուղղված ամենամյա զեկույցը: «Լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, որ միջուկային զինանոցի մոդերնիզացման աննախադեպ ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ը պլանավորում է Եվրոպայում նոր միջուկային ավիառումբեր տեղակայել, որոնք կլինեն փոքր հզորության, բայց բարձր ճշգրտության: Դա շատ վտանգավոր նախագիծ է, որը կարող է իջեցնել միջուկային զենքի գործածման շեմը, երբ ամերիկյան միջուկային ռումբերը Եվրոպայում կվերածվեն մարտադաշտի զենքի»,- ասված է մեկնաբանության մեջ: