Անհայտ անձինք eBay աճուրդում վաճառքի են հանել Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆին, փոխանցում է Mashable-ը:
Լոտի նկատարագրության մեջ ասվում է, որ ապրանքը նոր է եւ արտադրական խոտան ունի, գտնվում էաշխատանքային, սակայն երբեք չաշխատած վիճակում: Օգտատերերը հասցրել են ավելի քան 100 դրույք կատարել՝ արժեքը հասցնելով 92 հազար դոլարի: Լոտը դեռ չեն հանել:

Նշվում է, որ Շարիֆին վաճառքի հանելու փորձը կապված է պանամական փաստաթղթերի հետ, որոնց մեջ շրջանառվում է նաեւ վարչապետի եւ նրա ընտանիքի անունը, որոնք հայտնվել են օֆշորային սկանդալի մեջ:

Նշենք, որ ավելի վաղ eBay-ում աճուրդի էին հանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին: