Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշիկովսկին Ռուսաստանին Եվրոպայի եւ աշխարհի համար գոյութեանական սպառնալիք է համարում:
Բրատիսլավայում անվտանգության կոնֆերանսի ժամանակ ելույթ ունենալիս Վաշիկովսկին դասակարգել է համաշխարհային սպառնալիքները: «Սպառնալիքները լինում են գոյութենական եւ ոչ գոյութենական: Ռուսների գործողություններն իրենցով գոյութենական սպառնալիք են, քանի որ նրանք կարող են ոչնչացնել ամբողջ երկրներ: Ոչ գոյութենական սպառնալիքները ահաբեկիչներն են կամ օրինակ ներգաղթյալների զանգվածային հոսքը»,- մեջբերում է նախարարի խոսքը Reuters-ը:
Անդրադառնալով հարցին, թե որ տեսակին է պատկանում «Իսլամական պետությունը», Վաշիկովսկին նշել է. «Դա շատ լուրջ սպառնալիք է, բայց այն չի սպառնում Եվրոպայի գոյությանը»:




























