Բարաք Օբաման ու նրա կինը՝ Միշել Օբաման մեկ տարում վաստակել են 436 065 դոլար՝ վճարելով 81 հազար հարկ, հայտնում է CNN Money–ը: Պարբերականը նշում է, որ սա ամուսնական զույգի ամենափոքր եկամուտն է չորս տարվա մեջ: Սա բացատրվում է ԱՄՆ նախագահի հեղինակած գրքերի վաճառքի ցուցանիշների անկումով:

Բարաք Օբամայի կինը մեկ տարում ոչինչ չի վաստակել՝ հարկային փաստաթղթերում նշելով, որ աշխատում է «առաջին տիկին»:

Նշում են, որ իրենց եկամուտներից ավելի քան 64 հազարը Բարաք ու Միշել Օբամաները ծախսել են բարեգործական նպատակներով: Գումարի մի մասով էլ վճարել են ԱՄՆ նախագահի դստրերի դպրոցի վարձերը, մոտավորապես 9000 դոլար էլ Սպիտակ տան ղեկավարը ուղարկել է Fisher House կազմակերպությանը, որը ժամանակավոր ապաստան է տրամադրում վետերանների ու զինծառայողների ընտանիքներին այն ժամանակաշրջանում, երբ նրանց մտերիմները բուժում են անցնում, հայտնում է «ՌԲԿ»-ն: