Էր Ռիյադը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմին ու Կոնգրեսի անդամներին նախազգուշացրել է, որ կարող է վաճառքի դնել թագավորությանը պատկանող մոտավորապես 750 մլրդ դոլարի արժողության ամերիկյան ակտիվները՝ խուսափելու համար դրանց սառեցումից, եթե Վաշինգթոնն ընդունի օրենք, որը թույլ է տալիս ամերիկյան դատարաններում դատել սաուդյան կառավարությանը՝ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններին նրա մասնակցության մեղադրանքով:
Այս մասին Օբամայի աշխատակազմին տեղեկացրել էր թագավորության ԱԳՆ ղեկավար Ադել ալ Ջուբեյրը Վաշինգթոն կատարած այցի ժամանակ: Նախագահի աշխատակազմը փորձում է արգելափակել այդ օրինագիծը Կոնգրեսում, սակայն այս պահին դեմոկրատները արդեն չեն վերահսկում ամերիկյան խորհրդարանի ոչ վերին, ոչ ստորին պալատները, գրում է The New York Times-ը:
Թերթը գրում է, որ Պենտագոնի ու Պետդեպարտամենտի ներկայացուցիչները գաղտնի մի քանի հանդիպում են ունեցել ամերիկյան օրենսդիրների հետ ու նախազգուշացրել նրանց այդ օրինագծի ծանր ֆինանսական հետեւանքների մասին:
Օրինագծի արգելափակելուն ուղղված ջանքերը առաջացրել է մի քանի կոնգրեսականների, նաեւ 2001-իի սեպտեմբերի 11-ի զոհերի ազգականների դժգոհությունը: Այս օրենքի ճակատագրի վերաբերյալ փակ խորհրդակցությունները անցնում են Օբամայի՝ Սաուդյան Արաբիա կատարելիք այցի նախօերին: Օբաման Սաուդյան Արաբիա է մեկնելու ապրիլի 20-ին





























