Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին խնդրում են առաջարկել երկրի արտաքին պարտքը բարդել «գողություն արած պաշտոնյաների եւ օլիգարխների» վրա: Նման բովանդակությամբ էլեկտրոնային պահանջագիր է հրապարակվել ուկրաինական նախագահի կայքում: 

Պահանջագրում ճշտվում է, որ Ուկրաինայի արտաքին պարտքը   2015-ի սկզբին 72,9 մլրդ է կազմում:

«Վարկատուների աջակցությամբ կոռուպցիայի դեմ իրական պայքարի համար անհրաժեշտ է հետաքննություն իրականացնել եւ դատի տալ միջոցների վերաբաշխմանը մասնակցածներին եւ պարտավորեցնել վերադարձնել գողացվածը», — ասված է պահանջագրում:

Պահանջագիրը գրանցվել է ապրիլի 15-ին: Դրա տակ արդեն 17 մարդ է ստորագրել անհրաժեշտ 25 հազարից: