Հռոմի պապը մտադիր է Լեսբոս հունական կղզուց 10 սիրիացի փախստականների վերցնել, այսպիսով կատարելով խորհրդանշական քայլ: Այս մասին հայտնել են Հունաստանի կառավարությունում աղբյուրները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Քրիստոնեական եկեղեցու պառակտումից հետո, Պապի ներկա այցը երկրորդն է ամբողջ պատմության մեջ, 1054-ից սկսած: Մինչեւ Ֆրանցիսկոսը կղզի էր ժամանել Հովհաննես Պողոս 2-րդը:

Լեսբոսը դարձել է այն սուր միգրացիոն ճգնաժամի խորհրդանիշը, որում վերջին ժամանակներս հայտնվել է Եվրոպան: Ֆրանցիսկոսի այցն արդեն անվանել են «պատմական»: