Ուկրաինայում առաջարկում են արգելել երկրի տարածքում ռուսական ռուբլու փոխանակումը: Համապատասխան պահանջագիրը ապրիլի   14-ին տեղադրվել է Ուկրաինայի նախագահի կայքում:

Փաստաթղթի հեղինակն առաջարկում է արգելել Ուկրաինայի բոլոր բորսաներում ռուսաստանյան արժույթի առեւտուրը եւ հիմնական տարադրամների ցանկում դրա փոխարժեքի նշումը: Նման քայլի անհրաժեշտությունը պահանջագրում հիմնավորվում է  «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի զինված, քաղաքական եւ տնտեսական ագրեսիայով»:

Առաջարկվում է, ռուբլու փոխարեն, մանրածախ առեւտրում նշել բրիտանական ֆունտի արժեքը, որպես ամենավստահելի արժույթներից  մեկի, հայտնում է    Lenta-ն: