Հայաստանում 2015-ին նորից կտրուկ աճել է ծխախոտի արտահանումը: 2015-ի արտաքին առեւտրի տվյալների համաձայն, որոնք հրապարակել է ՊԵԿ-ը, անցյալ տարի ծխախոտի արտահանումը 47 տոկոսով աճել է եւ կազմել 171 մլն դոլար:

Արտահանման մեծ մասը բաժին է ընկել արաբական եւ միջինասիական երկրներին: Ամենախոշոր շուկաներն են մնացել Իրաքն ու Սիրիան: Իրաք է արտահանվել 126.2 մլն դոլար, Սիրիա՝ 25.4 մլն դոլար, Թուրքմենստան՝ 6 մլն դոլար, Հորդանան՝ 1.9 մլն դոլար, ԱՄԷ՝ 711 հազար դոլար, Ուզբեկստան՝ 547 հազար դոլար արժողությամբ ծխախոտ:

Ռուսաստան արտահանման ծավալները կազմել են 4.4 մլն դոլար, Վրաստան՝ 3.6 մլն դոլար:

Հիշեցնենք, որ հայկական ծխախոտը 2014-ին նոր շուկաներ էր նվաճել: Այդ ժամանակ արտահանումը արժեքով հաշված աճել էր 1.7 անգամ: Հենց այդ ժամանակ հայկական ընկերությունները հաստատվեցին իրաքյան շուկայում: