Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում 5-ամյա տղան ատրճանակից կրակել է իր 4-ամյա քրոջ դեմքին, որի հետեւանքով վերջինս մահացել է, հաղորդում է Associated Press-ը։

Տեղի ոստիկանությունը հայտարարում է, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի Քենսինգթոնի շրջանում, տեղի ժամանակով 02.30-ի սահմաններում։

Դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են փոքրիկի մահը։ Ոստիկանության սերժանտ Էրիկ Գրիփը նշել է, որ իրավապահ մարմինները փորձում են պարզել, թե դեպքի պահին մեծահասակներից ով է եղել տանը։ Նա նաեւ հավելել է, որ ատրճանակը պատկանում է մահացած աղջնակի մոր ընկերոջը։

Նշվում է, որ այդ տղամարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ զենքը առգրավվել է։