Չինաստանի Ցզյանսու նահանգի դպրոցներից մեկում առնվազն 493 աշակերտ է թունավորվել անհայտ նյութից, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Հեռուստաալիքի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Չանչժոու քաղաքում։ Նշվում է, որ այն բանից հետո, երբ օտար լեզուների տեղի դպրոցը տեղափոխվել է նոր շենք, աշակերտները թունավորման տարբեր ախտանշաններ են զգացել։

Նրանց մոտ նկատվել է մաշկի բորբոքում, արյան անալիզի ցուցանիշներից շեղումներ, ոմանց մոտ հայտնաբերվել է լիմֆոմա եւ լեյկեմիա։

Մասնագետներն ավելի ուշ դպրոցի տարածքում գրունտային ջրերում տոքսիկ աղտոտում են հայտնաբերել։

Նշվում է, որ այն վայրում, որտեղ հիմա դպրոցն է, նախկինում երեք քիմիական գործարաններ են եղել։