Եթովպիայի արեւմուտքում հարավսուդանցի գրոհայինների հարձակումից 208 մարդ է զոհվել, եւս 75-ը վիրավորվել են։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Գրոհայիններն առեւանգել են 108 երեխայի։ Այս պահին երկրի զինված ուժերը փնտրում են զանգվածային սպանություն իրականացրած ահաբեկիչներին։

Հարձակումը տեղի է ունեցել Գամբելա քաղաքի մոտ, որը Հարավային Սուդային սահմանից 50 կմ հեռավորության վրա է գտնվում։ Այս շրջանում բնակվում է Հարավային Սուդանից ժամանած մոտ 284 հազար փախստական։

Հարավային Սուդանում քաղաքական եւ միջէթնիկ հողի վրա բախումները սկսվել էին 2013թ. դեկտեմբերին։ Հակամարտության մեջ ներգրավված են Դինկա եւ նուեր ազգությունները։