Իտալացի մոդելավորող Ջորջո Արմանին «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում պատմել է, որ նախատեսել է Giorgio Armani s.p.a. ընկերությունը, Rolex-ի օրինակով, հանձնել հատուկ ստեղծված հիմնադրամին: Հագուստի մոդելավորողի կարծիքով, կազմակերպության մենեջմենտը կազմված կլինի մարդկանցից, որոնց ինքն անձամբ կընտրի ստեղծագործական եւ առեւտրական բաղադրիչի հանդեպ հատուկ ուշադրությամբ:
«Մի քանի տարի անց տարբեր տարբերակներ են հնարավոր: Կարծում եմ` հիմնադրամի ստեղծումն իդեալական որոշում է: Հիմնադրամն անմիջականորեն ներգրավված չի լինի ընկերության գործունեության մեջ, բայց կհետեւի բիզնեսին իրավաբանական տեսանկյունից», — ճշտել է մոդելավորողը, հայտնում է Lenta-ն:
Նախօրեին` ապրիլի 15-ին Ջորջո Արմանին Ռուսաստանը կոչել է հատուկ հաճախորդներով երկիր: «Ռուսաստանը մեզ համար շատ կարեւոր շուկա է, այստեղ շատ են հատուկ հաճախորդները, որոնք միշտ ընկալել են ոճի եւ կենսակերպի իմ տեսլականը: Այդ պատճառով ես կուզեի առանձին միջոցառում կազմակերպել, որտեղ կներկայացվեին իմ վերջին հավաքածուները», — ասել է մոդելավորողը:




























