ԵՄ-ից Միացյալ թագավորության դուրս գալու դեպքում բրիտանական յուրաքանչյուր ընտանիքի կորուստները 4,3 հազար ֆունտ կկազմեն (6,1 հազար դոլար): Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը The Times-ում իր հրապարակած հոդվածում:
«Գանձապետական վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ին բրիտանական անդամակցության ցանկացած այլընտրանքի դեպքում մենք կարող ենք պակաս բաց եւ փոխկապակցված տնտեսություն ունենալ ոչ միայն Եվրոպայի հետ, այլեւ, եւ դա պետք է առանձնահատուկ ընդգծել, մնացած ամբողջ աշխարհի: Ավելի քիչ առեւտուր կլինի, ավելի քիչ ներդրումներ, ավելի քիչ բիզնես: Դուրս եկեք ԵՄ-ից եւ բախվեք հետեւյալ գործոններին. Մեծ Բրիտանիան անշրջելիորեն ավելի աղքատ կդառնա», - գրել է Օսբորնը` հավելելով, որ բրիտանական ընտանիքներն այդ դեպքում կկիսեն իրենց երկրի ճակատագիրը։
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Նախարարը նաեւ հայտնել է, որ Բրյուսելի հետ Լոնդոնի փոխազդեցության ուրիշ ոչ մի մոդել թագավորությանն ուղիղ մուտք չի ապահովի միասնական շուկա: Իսկ դուրս գալուց հետո Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ նոր համաձայնագրի ստորագրման տարբերակը, Կանադայի եւ ԵՄ-ի միջեւ կնքված գործարքի նման, որի կողմնակիցն է եվրոթերահավատների քարոզչական արշավը ղեկավարող, Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, կհանգեցնի նրան, որ տնտեսությունը 6 տոկոսի անկում կարձանագրի:
«Եզրահանգումը պարզ է. եւ բրիտանական տնտեսության, եւ ընտանիքների համար ԵՄ-ից դուրս գալն ամենաաներեւակայելի վերքը կդառնա, որը մենք կհասցնենք ինքներս մեզ», - ամփոփել է ֆինանսների նախարարության ղեկավարը:
ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի մնալու կամ դուրս գալու վնասների կամ օգուտների, ինչպես նաեւ Միացյալ Թագավորության եւ մայրցամաքային Եվրոպայի միջեւ հարաբերությունների կառուցման առանձին այլընտրանքային տարբերակների վերաբերյալ ֆինանսների նախարարության իրականացրած` 200 էջանոց վերլուծությունը հրապարակվել է երկուշաբթի:
The Times-ը ուշադրություն է դարձնում նրան, որ կանադական տարբերակին հետեւելու դեպքում Օսբորնի հնչեցրած` ՀՆԱ-ի 6 տոկոս անկման կանխատեսումային թիվը զգալիորեն գերազանցել է ԵՄ-ից երկրի դուրս գալու վերաբերյալ նախորդ հաշվարկները, որն իրականացրել էր Oxford Economics կազմակերպությունը` 3,9 տոկոս, եւ Տնտեսության եւ սոցիոլոգիական հետազոտությունների ազգային ինստիտուտը` 2,25 տոկոս, ինչպես նաեւ` քոնսալթինգային եւ աուդիտորական PriceWaterhouseCoopers ընկերությունը` 3,5 տոկոս:




























