Դոհայում նավթի արդյունահանման մակարդակի սառեցման վերաբերյալ բանակցություններում Սաուդյան Արաբիայի վարքագիծը զարմանալի ու անբացատրելի էր, գրում է OilPrice ինտերնետային պարբերականը:

Շուկայի դերակատարներն ու վերլուծաբանները վստահ չէին, որ ՕՊԵԿ երկրները ու Ռուսաստանը կկարողանան այդ հանդիպման ընթացքում պայմանավորվել նավթի արդյունահանման սառեցման հարցում, սակայն վստահ էին, որ կողմերը բանակցությունների սեղանի շուրջ գոնե խոհրդրանշական համաձայնության կհանգեին: Չնայած սաուդիտները հայտարարել էին, որ իրենք այդ գործարքին չեն համաձայնի առանց Իրանի մասնակցության, բոլորը դա «դատարկ սպառնալիք» էին համարել: Բարդ էր պատկերացնել, որ ՕՊԵԿ-ը, որը ծաղրի էր ենթարկվում այն բանի համար, որ չի կարողացել կանգնեցնել նավթի գների անկումը եւս մեկ անգամ կսասանի իր նկատմամբ վստահությունը: Այդուհանդերձ, այդպես էլ եղավ, ասվում է հոդվածում:

Վերջին պահին Սաուդյան Արաբիան որոշեց պնդել իր ասածը ու հայտարարեց, որ համաձայնագիրը կարող է կնքվել միայն Իրանի մասնակցությամբ: Բնականաբար Թեհրանը մտադիր չէր պայմանագիր ստորագրել՝ նրա նկատմամբ նավթի արտահանման պատժամիջոցները վերջերս են չեղարկվել, ու երկիրը մտադիր է արդյունահանումը հասցնել օրական չորս միլիոն բարելի, ինչի մասին բացահայտ հայտարարել էր: Հաշվի առնելով այս փաստը՝ Էր Ռիյադի վարքագիծն էլ ավելի տարօրինակ էր, գրում է պարբերականը

«Եթե Սաուդյան Արաբիան ի սկզբանե մտադիր չէր առանց Իրանի մասնակցության համաձայնագիր կնքել, այդ դեպքում ինչու էր նա առհասարակ համաձայնել Դոհայում հանդիպմանը»,- հարցնում են լրագրողները:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Հնարավոր բացատրություններից մեկն էլ այն է, որ սաուդիտները իրականում մտադիր էին կնքել պայմանագիր, բայց վերջին պահին նրանց հակակրանքը Իրանի նկատմամբ գերազանցել է մյուս նկատառումները: «Այն որ Սաուդյան Արաբիան արգելափակել է համաձայնագիրը, վկայում է այն մասին, թե Իրանի հետ հակամարտությունը որքան մեծ ազդեցություն ունի նրա նավթային քաղաքականության վրա»,- համարում է Կոլումբիական համալսարանի էներգետիկ գլոբալ քաղաքականության կենտրոնի տնօրեն Ջեյսոն Բորդոֆը:

Մյուս բացատրությունն էլ այն է, որ սաուդիտների միջեւ լուրջ տարաձայնույթուններ կային Դոհայում իրենց ռազմավարության վերաբերյալ: Հակասությունները կարող էին առաջանալ երկրորդ գահաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանի, որը չէր ուզում ստորագրել պայմանագիրը առանց Իրանի մասնակցության, եւ նավթի նախարար Ալի ալ Նաիմիի միջեւ, որ բանակցությունների նախօրեին հայտնել էր, որ Էր Ռիյադը ամեն դեպքում պատրաստ է ստորագրել համաձայնագիրը, բաց վերջին պահին հանկարծ նահանջել էր:

Դոհայում բանակցությունների ձախողման ֆոնին ապրիլի 18-ին նավթի համաշխարհային գները կտրուկ անկում են ապրել, ինչպես եւ նախօրեին կանխատեսում էին փորձագետները:

 ՕՊԵԿ երկրների ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կլինի Վիեննայում: Եթե նրանց հաջողվի համաձայնության հանգել, բանակցություններին կմիանան նաեւ այն պետությունները, որոնք այդ կազմակերպության անդամ չեն:ՕՊԵԿ երկրները, որոնք թվով 13-ն են, վերահսկում են նավթի համաշխարհային պաշարների մոտավորապես 2/3-րդը: