Սաուդյան Արաբիայի ավիաուղիների գլխավոր տնօրեն Սալեհ բեն Նասեր Ալ Ջասերը հայտնել է, որ երկրում եւս մեկ բյուջետային ավիաընկերություն կհայտնվի՝ Flyadeal-ը, հայտնում է GDN Online-ը։
Նա նշել է, որ լոուքոսթերը 2017-ի կեսերից թռիչքներ կիրականացնի Ջիդդա քաղաքից։
«Flyadeal նոր ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի 2017-ի կեսերից եւ միայն էկոնոմ դասի ծառայություններ կմատուցի»,- ասել է Ալ Ջասերը։
Այն կիրականացնի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին չվերթներ։




























