Լոնդոնում նախատեսել են շների համար ժամանակավոր սրճարան բացել, հայտնում է   Mashable-ը: Bites and Bones հաստատություն հնարավոր կլինի այցելել ապրիլի 27-ից մայիսի 1-ը:

Սա Pet Pavilion ընկերության եւ Bluebird ռեստորանի համատեղ նախագիծն է: Չորքոտանի հյուրերին սրճարանում երեք ուտեստից ճաշացանկ կառաջարկեն: Մասնավորապես, նրանք կկարողանան համտեսել եղնիկի մսից նրբերշիկ, հավի միս, գորշ բրինձ եւ շների  «գարեջուր», հայտնում է Gazeta-ն: 

Նախատեսված են նաեւ պարի երեկույթներ եւ ընտանի կենդանիների խնամքի վերաբերյալ վարպետաց դասեր: