Ապրիլի 18-ին 75 տարեկանում վախճանվել է գործարար Բիլ Քեմփբելը՝ Սթիվ Ջոբսի, Լարրի Փեյջի եւ Ջեք Դորսիի ուսուցիչը, որն ամենաազդեցիկ մարդն էր Սիլիկոնե հովտում: Այս մասին հաղորդում է Re/Code-ը:
Գործարարի ընտանիքի անդամների խոսքով, Քեմփբելը վախճանվել է քաղցկեղի դեմ երկարատեւ պայքարից հետո:
Ըստ Gazeta-ի, Բիլ Քեմփբելը զգալի ազդեցություն է ունեցել այնպիսի ընկերությունների զարգացման գործում, ինչպիսիք են Google-ը, Amazon-ը, Apple-ը, Twitter-ը եւ այլն: Կարիերայի վերջին տարիներին Քեմփբելն ընդգրկված էր Apple-ի տնօրենների խորհրդի կազմում, որտեղից հեռացել է 2014 թվականին:
Սիլիկոնե հովտի բազմաթիվ ընկերությունների հաջողության գործում ունեցած ներդրման համար գործարարին Մարզիչ էին կոչում: Սակայն Քեմփբելն ինքը հավաստում էր, որ նույնիսկ չգիտե, թե ինչպես պետք է աշխատել HTML-ի հետ:




























