Վենեսուելան մտադիր է 2016 թվականին նավթի արդյունահանման ծավալները պահպանել օրական 2.8 մլն բարելի մակարդակում: Այս մասին հայտարարել է երկրի նավթի եւ հանքարդյունաբերության նախարար Էուլոխիո դել Պինոն:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նախարարը նաեւ նշել է, որ ծրագրում են արտահանումը պահպանել օրական 2.2-2.3 մլն բարելի սահմաններում: