ԱՄՆ-ում փախստական երեխաների մեծ մասը, որոնք ԱՄՆ են ժամանել մենակ՝ առանց ծնողների, հանձնել են երկում ոչ օրինական հիմունքներով բնակվող մեծահասակների խնամակալությանը, հայտնում է Associated Press–ը:
ԱՄՆ առողջապահության ու սոցիալական ծառայությունների նախարարությունը ներկայացրել է տվյալներ, որոնց համաձայն, 2014-ի փետրվարից 2015-ի սեպտեմբեր ժամանակահատվածում 71 հազար միգրանտ երեխաների 80 տոկոսին հանձնել են այն մեծահասակների խնամակալությանը, որոնք երկրում բնակության համար որեւէ իրավական փաստաթուղթ չունեն:
Ընդ որում երեխաների 6 տոկոսին էլ հանձնել են մեծահասակների հետ, որոնք ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեն, որը նրանց թույլ է տալիս ավելի քան 10 տարի օրինական հիմունքներով ապրել ու աշխատել ԱՄՆ-ում:





























