Լոնդոնում տեղադրել են Սիրիայի Պալմիրա քաղաքում ԻՊ գրոհայինների ավերած Հաղթական կամարի կրկնօրինակը։ Հուշարձանը տեղադրվել է Տրաֆալգարյան հրապարակում, հայտնում է  BBC-ն։

Կամարի մոդելը կառուցել են եգիպտական մարմարից։ Այն ստեղծել են Թվային ճարտարապետության ինստիտուտի մասնագետները բնօրինակի լուսանկարների հիման վրա։ Աշխատակիցներն օգտագործել են 3D տեխնոլոգիաներ։

Երեք օրից Հաղթական կամարը կտանեն նաեւ աշխարհի մյուս քաղաքներ, այդ թվում՝ Նյու Յորք ու Դուբայ։  Ենթադրվում է, որ կրկնօրինակը կտեղադրեն Պալմիրայում եկող տարի։

Սիրիայի հնագույն հուշարձանների պաշտպանության գործակալության ղեկավար Մաամուն Աբդուլքարիմը հայտնել է, որ իրենք երբեք չեն կարողանա Հաղթական կամարը վերստեղծել այնպես, ինչպես այն եղել է նախկինում։ Սակայն այն, ինչ իրենք անում են, հարգանքի տուրք է Պալմիրայի նկատմամբ՝ որպես պատմական հուշարձանի։