Հնդկաստանի Դելի քաղաքում բացվել է քաղաքի շների առաջին սրճարանը, հայտնում է Mashable–ը: Հաստատությունը կոչվելու է Puppychino:

Նախագծի հեղինակները Նաինի ու Մալիկա Տանդոն քույրերն են: Նրանց ընտանի կենդանիները՝ լաբրադոր Բոբոն ու հասկի Սիմբան դարձել են սրճարանի պաշտոնական թալիսմանները:

Մալիկի Թանդոնի խոսքով, Հնդկաստանում փողոցային շների նկատմամբ վերաբերմունքը «սարսափելի է»: Puppychino-ի տերերը ուզում են ապացուցել, որ փողոցային շները նույնպես կենդանի արարածներ են:

Սրճարանում կա առանձին խաղային գոտի: Սրճարանում քառոտանի հյուրերին հետեւելու են կենդանիների հատուկ վարժեցնողներ:

Այցելուներին երկու ճաշացանկ են առաջարկելու՝ մարդկանց եւ շների համար: Բացի դրանից հաստատությունում հնարավոր կլինի ձեռք բերել զանազան ապրանքներ ընտանի կենդանիների համար

Puppychino-ն շների հետ խաղալու է հրավիրում նաեւ նրանց, ովքեր սեփական կենդանիներ չունեն: